Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապե՞տ. «Փաստ»

Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապե՞տ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին անընդհատ տեղեկություն ենք ստանում, որ «ԻՔ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գաղտնի կոնսուլտացիաներ է վարում տարբեր պատգամավորների և ուժային բլոկի պաշտոնյաների հետ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ծրագիր են մշակել, այն է՝ իշխանական հերթական «պլան Բ»-ն։

Ըստ այդ պլանի, հարմար մի պահի իշխանական պատգամավորները հարց են բարձրացնում խորհրդարանում՝ քննարկել վարչապետի վստահության հարցը, քննարկում են, վերջում անակնկալ անվստահություն են հայտնում։ Հայտարարվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ամենափորձառուն է, արդեն վերահսկում է մի քանի ուժայինների՝ սկզբում ի պաշտոնե, իսկ հետպատերազմյան շրջանում իր իսկ լոբբինգով նշանակվածներին, ի դեմս, մասնավորաբար, ՊՆ Վաղարշակ Հարությունյանի, ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի։ Արդյունքում նա վարչապետի թեկնածու է առաջադրվում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը հանդիպումների ժամանակ վստահեցնում է, թե այդ պլանը մտածվել է Նիկոլ Փաշինյանի հետ միասին, սակայն դրա մասին վարչապետն անձամբ չի ուզում ասել։ Դեռևս ճշտել չստացվեց, թե պատգամավորներից քանիսն են համաձայնել Փաշինյանից հետո ընտրել իրեն, սակայն բավականին երկար ժամանակ է՝ տեղեկություններ են պտտվում, որ Անդրանիկ Քոչարյանը «Իմ քայլում» ունի իրեն ենթարկվող պատգամավորների որոշակի քանակ։

Ըստ մեր իշխանական աղբյուրների, Անդրանիկ Քոչարյանը նաև նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ևս դեմ չի լինի ստորագրել իր նշանակման հրամանագիրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում