Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը»

Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ասել է, որ թույլ չի տա որեւէ վտանգ առաջանա այն քաղաքացիների համար, ովքեր վերադառնում են Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ:

«Մի քանի օր առաջ ես լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները ցանկանում են վերակենդանացնել եւ արդիականացնել Հայաստանի բանակը: Ինչի՞ համար: Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտվել է: Եթե ինչ-որ մեկն ապրում է ռեւանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի: Թող չփորձեն մեր համբերությունը», – մեջբերում է Ալիեւի խոսքերը ՏԱՍՍԸ-ը:

Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել իր բանակը. «Նոր պայմանագրեր են կնքվել, ձեռք են բերվում ամենաժամանակակից զենքերը»:

Ալիեւը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունները բարձրացրել են զինված ուժերի կատարելագործման հարցը: «Բարեփոխումները կբերեն ավելի շարժունակ եւ մարտունակ բանակի ստեղծմանը», – շեշտել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում