Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել

Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել

Մենք այսօր հրապարակել ենք ոստիկանության բարձրաստիճան 30 սպաների հայտարարությունը, որտեղ ասված է․

«Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:

Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից: Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝ ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց:

Քիչ առաջ մեզ հետ կապվեցին ոստիկանության մի խումբ գնդապետներ, փոխգնդապետներ՝ թվով 16 հոգի, խնդրելով իրենց անունները եւս հավելել այդ հայտարարության տակ։ Հայտարարությանը միացել են․

1. Գնդապետ Արամ Սարգսյան

2. Գնդապետ Վաղինակ Առաքելյան

3. Գնդապետ Տիգրան Մարգարյան

4. Գնդապետ Հայկ Հարությունյան

5. Գնդապետ Հրայր Միքայելյան

6 Փոխգնդապետ Արմեն Դավթյան

7. Փոխգնդապետ Արամ Գասպարյան

8. Փոխգնդապետ Աշոտ Մովսեսյան

9. Փոխգնդապետ Արամ Գասպարյան

10. Փոխգնդապետ Գարիկ Կիրակոսյան

11. Փոխգնդապետ Արսեն Մկոյան

12. Փոխգնդապետ էդվարդ Մելքոնյան

13. Փոխգնդապետ ԼեւոՄմարտիրոսյան

14. Փոխգնդապետ էդվարդ Մսրլյան

15. Փոխգնդապետ Սուրեն Գաբրիելյան

16. Փոխգնդապետ Գեորգի Վահանյան

ՀԳ Հիշեցնենք, որ այսօր մեզ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականին էր միացել նաեւ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում