Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ հույս ունի, որ Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունները չեն ազդի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, հարաբերություններ, որոնց պահպանման օգտին հանդես է գալիս Հայաստանի բնակչության մեծ մասը։

«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե ցանկալի կլիներ, որ այդ տուրբուլենտությունը չվերաբերեր մեզ»,- ասել է Կալաշնիկովը, հիշեցնելով, որ անցած տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում բազմաթիվ փոփոխություններ են եղել, սակայն գրեթե բոլոր իշխանափոխությունների եւ հեղափոխությունների ժամանակ էլ առկա է եղել ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Կալաշնիկովը նաեւ ասել է, որ սա արդիական է հատկապես Հայաստանի համար, որտեղ երբեք չի կարող իշխանության գալ հակառուսական ուժ։ Իհարկե, ըստ ռուս քաղաքական գործիչ փորձ եղավ հակառուսական ուժերի գլուխ բարձրացնելու, սակայն այն հասարակության մեջ լայն աջակցություն չստացավ։ Կալաշնիկովը մանրամասնել է, որ նկատի ունի արտասահմանից աջակցություն ստացող ՀԿ-ներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում