ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին

ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և կոչ է անում «բոլոր խաղացողներին» զերծ մնալ սրման տանող հռետորաբանությունից կամ գործողություններից և խաղաղ ճանապարհով լուծել բոլոր քաղաքական հակասությունները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի կողմից տարածված հայտարարության մեջ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Եվրամիությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հանդարտվել, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ սրացման տանող գործողություններից կամ հռետորաբանությունից: Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ՝ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։ Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ», – ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում