AM | RU
USD
EUR
RUB

Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը լրատվամիջոցների հարցերին.

«Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում:

Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:

Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:

Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:

Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»:

Լրահոս
«Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ) Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով «Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում. զոհ կա Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կեղծված թվեր ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan