ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը, Twitter-ում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության», – գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում