Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան

Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան

Զինված ուժերի հայտարարությունը ռազմական հեղաշրջման հետ որևէ կապ չունի: Բանակի ղեկավար կազմը միացել են ժողովրդի կոչին, իսկ ժողովուրդը տեսնում է, որ պարտությունից հետո իշխանափոխություն է պետք: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ընգծելով, որ պետական կառավարման ձախողումներն են բերել պարտության.

«Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից՝ բանակը չհամալրվեց, ողջ ազգը չմոբիլիզացվեց: Այսօր իշխանությունը, ամբողջությամբ օգտագործելով վարչական ռեսուրսները հավաքում են ժողովրդին Երևանի փողոցներում, բայց այդ ամենը պատերազմի ժամանակ չարեցին»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում