Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան

Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան

Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են Գլխավոր շտաբի պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Սա Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, մեր հայոց բանակը գիտակցելով դա կանգնել է ժողովրդի կողքին եւ եւս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին»,- նշեց նա:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք այնքան ժամանակ են մնալու Բաղրամյան պողոտայում, մինչեւ հարցը լուծվի եւ իրենք հասնեն իրենց գլխավոր նպատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում