ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանի բոլոր կողմերին խուսափել բռնության սրացումից, իսկ զինվորականները՝ չխառնվել քաղաքականությանը:

«Մենք գիտենք վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած սրացումից և բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական հիմնական սկզբունքը, որ պետությունների զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք առաջնորդներին կոչ ենք անում լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ հարգելով Հայաստանի օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և ինստիտուտները», – ասել է նա:

Նրա խոսքով՝ Պետարտուղարությունը չի եկել այն եզրակացության, թե եղել է արդյոք Հայաստանում հեղաշրջման փորձ:

«Տվյալ դեպում նման սահմանում չկար: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – ասել է Փրայսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում