Արթուր Մեսչյանը խոստանում է խոսել․ «Իրավունք»

Արթուր Մեսչյանը խոստանում է խոսել․ «Իրավունք»

«Երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված «Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ:

-Պարո՛ն Մեսչյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում տեղի ունեցող դառը իրողությունները:

– Աղջիկս, այսքան ժամանակ, հատկապես պատերազմից հետո մի բառ կամ մի տող ինձանից լսե՞լ եք:

– Չենք լսել, պարո՛ն Մեսչյան:

– Ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ ես հիմա լռում:

– Ինչո՞ւ եք լռում, պարո՛ն Մեսչյան:

– Աղջիկս, խոսելու ժամանակը դեռ կգա, հիմա դեռ շատ շուտ է:

– Ինչո՞ւ է, ախր, շուտ: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լինի:

– Ինչ-որ ես պետք է ասեմ, աղ­ջիկս, էս քսան տարի է, ես դա ասում եմ: Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի:

-Էդ դեպքում ինչո՞ւ Ձեր մաքուր կենսագրության վրա, մեղմ ասած, բիծ գցեցիք՝ այս իշխանու­թյունների հետ աշխա­տելով:

-Իլոնա՛ ջան, ես քաղա­քականությունով չեմ զբաղվել, չէ: Ընդամենը մասնագիտական աշխատանք եմ արել: Բայց չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշու­թյան մեջ ընկանք, ինչ ասեմ: Խնդրում եմ էլի, այսքանով բավա­րարվեք:

-Ամեն դեպքում, շնորհակալ եմ Ձեզանից, պարո՛ն Մեսչյան, առողջ եղեք:

-Շնորհակալ եմ, աղջիկս»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում