AM | RU
USD
EUR
RUB

Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է․ Անատոլի Ցիգանովը՝ Հայաստանի պարտության պատճառների մասին. «Իրավունք»

 

«Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հա­յաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից: Իսկ արդեն երեկ լցվեց նաև բանակի «համբերության բաժակը», և եղավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բոլոր կորպուսների հրամա­նատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքա­կան և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատե­սումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Ցիգանովի հետ:

«Փաշինյանը, պարզապես, փորձում է պատճառներ հորինել»

-Պարո՛ն Ցիգանով, ըստ էու­թյան, Փաշինյանն ակնար­կում էր, որ ռուսական «Իսկանդերը», չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

- Առաջին հերթին կարծում եմ՝ խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպա­նության նախարարը չի ցանկացել սո­վորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառա­յողները սովորում են ընդամենը երեք ամիս՝ մեկ տարի սովորելու փոխա­րեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ «Իսկանդերները», որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել: Նույնպիսի իրա­վիճակ էր, երբ ուկրաինացիները կի­րառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում: Ինչո՞ւ, որովհետև նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հա­տուկ պայմաններում: Երկրորդ՝ տեխ­նիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով, որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ ան­ձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է՝ իբրև թե զինտեխնիկան աշ­խատունակ չէր: Էլի եմ ասում՝ գլխա­վոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը և, բացի այդ, ռու­սական տեխնիկան պետք է ուսումնա­սիրել ռուսաց լեզվով:

- Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացա­ռում Նիկոլ Փաշինյանը:

- Քահ-քահ-քահ... (ծիծաղում է, - հեղինակ): Ես շատ ուշադիր հետևել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղու­թյամբ, և երբ եղավ պայթյունը: Այդ­պես երբեք չի լինում: Ընդգծում եմ՝ այդպես պար-զա-պես չի լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին: Կամ էլ կա այլ տարբերակ՝ տեխնիկան պատրաստված չէր, որովհետև հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով՝ մի տարվա փո­խարեն, իսկ հրետանավոր սպան հա­վանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել և բաց է թողել հրահանգ­ներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղա­կի զինամթերքը չի պայթում: Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատ­ճառներ գտնել: Բայց նախևառաջ թող ինքը պատասխանի՝ եթե ցանկա­նում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնու­րույն ինչ-որ բան անել և դրա պատ­ճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան։

-Որոշ շրջանակներ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխա­րեն պետք է զբաղվել զինծառայողնե­րի պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը: Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, «Իսկանդերներն» ընդհանրա­պես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետև վարչա­պետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթու­թյանն ու պատրաստվածությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan