Սամվել Ալեքսանյանը կնոջ հետ մեկնում է Մոսկվա
26/02/2021 18:34
Նմանատիպ
Բոլոր իշխանությունների հետ սերտ կապերի մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը երեկվա Փաշինյանի երթ-հանրահավաքին ուղարկել էր «Երեւան սիթի» սուպերմարկետների աշխատակիցներին, դրանից հետո նա իր կնոջ՝ Շողերինա Ալեքսանյանի հետ մեկնել է Մոսկվա։
Մեզ հասած տեղեկություններով՝ Ալեքսանյանին Մոսկվա հրավիրել է ռուսաստանաբնակ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, ամենայն հավանականությամբ՝ քաղաքական իրադարձություններից հեռու պահելու համար։
Ի դեպ, իրենց մեկնումից Շողերինա Ալեքսանյանը «սթորիներ» է արել՝ իր եւ ամուսնու լուսանկարներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում