Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և կողմերին զսպվածության կոչ է արել։

«Ես ուշադիր հետևում եմ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում։ Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բուրիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար նշել է՝ «ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ» ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում