Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է. Փորձագետ. «Հրապարակ»

Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է. Փորձագետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկա­յացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բա­նակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․

– Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

– Գնդի հրամ, տեղակալ – 51 հա­զար դրամ, 12.7 տոկոս:

-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:

-Վաշտի հրամանատար – 97 հա­զար դրամ, 32.6 տոկոս:

-Դասակի հրամանատար – 72 հա­զար դրամ, 26.2 տոկոս:

-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

-Սերժանտ պայմանագրային (դա­սընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս»:

«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյա­կան:

Փաստական, նախ, ըստ ռազմա­կան փորձագետի, ավագ սպայա­կազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մա­սին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճա­տելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխա­տավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատե­լու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:

Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպա­ների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասա­նելիք ապահովագրությունն ու ամսա­կան վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում: «Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսե­րի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխա­տավարձեր… չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:

Եվս մի բան. հենց հիմա բանա­կում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհա­տուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահա­ռուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:

Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայո­ղը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնա­կան հաշվից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում