Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը

Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը

Իրավապահ մարմինները Խաբարովսկում բերման են ենթարկել Սախալինի տարածաշրջանային դումայի պատգամավոր Դմիտրի Պաշովին: Կալանքի ճշգրիտ պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանային խորհրդարանի իր աղբյուրը:

«Նրան բերման են ենթարկել: Այժմ բոլորը ենթադրություններ են անում մեղադրանքի հարցում, բայց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ Mash Թելեգրամ ալիքի՝ Պաշովը ձերբակալվել է հին գործով, որի ժամկետներն արդեն ավարտվել են: Խոսքը գնում է մի տեսանյութի մասին, որում երևում է, թե ինչպես է պատգամավորի ընկերներից մեկը գետից Կարմիր գրքում գրանցված ձուկ դուրս բերում, բայց ինքը՝ Պաշովը, դրան նույնիսկ չի դիպչել: Սակայն այդ ժամանակ Սախալինի խորհրդարանականին մեղադրանք է առաջադրվել իր ընկերոջ՝ հայտնի գործարար Օլեգ Կանի գործերով, որին անվանում են «ծովախեցգետնի արքա» և ժամանակին մեղադրել են գործարարի սպանությունը կազմակերպելու մեջ:

Դմիտրի Պաշովը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 9-ին Պրիմորսկի երկրամասի Արտեմ քաղաքում: 2017 թվականի սեպտեմբերից նա Սախալինի տարածաշրջանային դումայի պատգամավոր է: Բացի այդ, նա «Մոներոն» ձկնորսական ընկերության սեփականատերն է և Սախալինի շրջանի ձկնորսության ասոցիացիայի (ARSO) խորհրդի նախագահը:

Forbes-ը 2020 թվականին Պաշովին ճանաչել է Ռուսաստանի բոլոր պաշտոնյաների և պատգամավորների շրջանում ամենահարուստ մարդը: Պատգամավորի պաշտոնական եկամուտը 2019 թվականին կազմել է 6,2 միլիարդ ռուբլի: Պաշովն ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում