Վրաստանի ընդդիմությունը մասշտաբային բողոքի ակցիայի է պատրաստվում

Վրաստանի ընդդիմությունը մասշտաբային բողոքի ակցիայի է պատրաստվում

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են «Ազատության համար» կարգախոսով մասշտաբային բողոքի ակցիա իրականացրել:

Ակցիայի մասնակիցները Պետական համերգասրահի մոտից երթով գնալու են դեպի Ռուսթավելի փողոց՝ Վրաստանի խորհրդարանի շենք, որի մոտ տեղի կունենա հիմնական ցույցը: Ակցիայից հետո ցուցարարները կտեղափոխվեն Պետական գանձապետարան, որտեղ կավարտեն իրենց բողոքի ցույցը:

Երկրի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության միջոցառումներ: Գանձապետարանի և խորհրդարանի շենքերի մոտ ոստիկանական ուժեր են կուտակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում