Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության բանակի գեներալ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, առկա իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ-ի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները կատարում են իրենց խնդիրները: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում