Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան

Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան

Արա Սաղաթելյանին կարող էին ձերբակալել նաև, օրինակ, «սատանաների որսի» գործի շրջանակում, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Սաղաթելյանին ձերբակալում են ինչ-որ ֆեյքի գործով և այդ ֆեյքն այդ ձերբակալումից հետո շարունակում է շատ ակտիվ գրառումներ կատարել։ Այդ ֆեյքի մասին չգիտեին շատ մարդիկ և այսօր նա դարձել է ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող. դա ուղղակի աբսուրդի ժանրից է։

Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով և, նրան 20 տարուց ավելի ճանաչելով, համոզված եմ, որ նա երբեք չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում, որպեսզի իր կարծիքն արտահայտի», – ասաց Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում