AM | RU
USD
EUR
RUB

Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 

Այս պահի դրությամբ մեր երկրի գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է և մենք այս սրիկային աթոռից հեռացնելու ենք: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:

«Ընդամենը մեկ ժամ հետո լրանում է ժամկետը, երբ հանրապետության նախագահը պետք է հայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ, երեկ մենք հանդիպեցինք Հանրապետության նախագահի հետ և ներկայացրեցինք ժողովրդի պահանջը: Շատ հստակ պահանջեցինք՝ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը և լինի ժողովրդի կողքին, տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին»,- ասաց նա:

Նա նաև նշեց՝ ՀՀ նախագահի պատասխանից են կախված «Հանուն հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողությունները: Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ ժողովուրդը այս պահին պետության ողնաշարն է և հենց ժողովուրդը պետք է թույլ չտա, որ Հայաստանը գնա կործանման:

«Մեկ ժամ անց մենք միասին կպլանավորենք մեր հաջորդ քայլերը: Հստակ իմացեք՝ դուք այս պահին մեր պետության ողնաշարն եք, և ձեր ներկայությամբ պահում եք մեր հայրենիքը, նահանջ չի լինելու, քանի որ մեր նահանջը պետականության կործանումն է և մենք միասին կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

 

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ) Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով «Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում. զոհ կա Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կեղծված թվեր ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը Մի օր մենք կվերադառնանք Երևան․ Ալիև
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan