Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան

Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան

Բաղրամյան պողոտայում ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներին՝ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձնելու կապակցությամբ:

«Հաղթանակ», – բարձրաձայնեց նա: Ներկաները ողջունեցին հանրապետության նախագահի որոշումը:

«Ժամանակն է՝ մյուս կառույցները հայտարարեն իրենց կարծիքը», – ասաց Վազգեն Մանուկյանը՝ դիմելով բոլոր ուժային կառույցներին հայտարարությամբ հանդես գալ, որ պաշտպանում են բանակը:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում բանակին դեմ են:

«Ժամանակն է, որ մենք քայլ անենք: Այն, ինչ մենք իրականացնում ենք, մոտենում է ավարտին: Բոլորս այդ ավարտին կմասնակցենք: Այս րոպեին սա մեծ հաղթանակ է», – ասաց Մանուկյանը՝ հայտարարելով, որ երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, կլինի ընդդիմության հերթական հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցները երթով կպտտվեն մայրաքաղաքում ու նորից Բաղրամյան պողոտա կվերադառնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում