Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան
Նմանատիպ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ նախագահի՝ Օնիկ Գասպարյանին պաշոտնից ազատելու դիմումի վերաբերյալ, համաձայն որի՝ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
«Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով:
Նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն վերադարձրել է ԳՇ պետին ազատելու մասին կապիտուլյանտի առաջարկությունը, այլև հայտարարությամբ այն որակել է «առերևույթ հակասահմանադրական»։
Փաստորեն,
1) նախագահ Արմեն Սարգսյանը չտրվեց կապիտուլյանտի էժանագին շանտաժին
2) գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը շարունակում է դե ֆակտո ու դե յուրե մնալ ԳՇ պետ
3) «գնդակը» կապիտուլյանտի դաշտում է. կա՛մ հարցը համարում է սպառված, կա՛մ կրկնում է նախագահին ուղղված առաջարկությունը»,-գրել է իրավապաշտպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում