Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է պարոն Ղահրամանյանը.

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում