ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ

ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ

Գործող իշխանությունները հաճախ են պարծենում, որ իրենց օրոք աննախադեպ աճել են ռազմական ոլորտի ծախսերը, որ գնվել են ամենաժամանակակից զենք-զինատեսակները: Փորձենք համեմատել և հասկանալ՝ ՀՀ որ ղեկավարի օրոք երկրի անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված ծախսերը որքան են կազմել:

2008թ. ՊՆ բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն 2008թ. համենատ աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2011թ. ՊՆ բյուջեն 2010թ. համեմատ աճել է մոտ 9 %-ով:

2011թ. նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:

2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ այսինքն 2012թ. նկատմամբ ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:

2014թ. ՊՆ բյուջեն 2013թ. համեմատ աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:

2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2014թ.-ի համեմատ ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով: 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:

2016թ. ՊՆ բյուջեն 2015թ. նկատմամաբ փաստացի աճել է 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:

2016թ. նկատմամաբ՝ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:

2017թ-ի հուլիսին՝ ՀՀ կառավարությունն, ի դեմս ֆինանասների նախարարի, հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:

2018թ պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Այս տարի պաշտպանության ոլորտին հատկացվել է 312,1 մլրդ դրամ՝ 310 մլրդի փոխարեն, այսինքն՝ ռազմական ծախսերը նվազել են, մի դեպքում, երբ երկրի առաջ կանգնած է բանակի վերակառուցման և պատերազմի հետևանքների հաղթահարման հրամայականը: Ասվածից կարելի է փաստել, որ իշխանությունների՝ ռազմական ծախսերը աննախադեպ ավելացնելու մասին հայտարարությունները պարզապես հերթական պոպուլիստական քայլն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում