«Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան

«Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կա՛մ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին, կա՛մ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը։

Առաջին որոշումը բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից և որի համար առկա են բոլոր հիմքերը, իսկ լրացուցիչ հիմքեր և ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է լսել ԳՇ պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին։

Երկրորդ որոշումը չեմ ցանկանում քննարկել` հարգելով և արժևորելով Դավթյանի հետ իմ 26 տարվա վաղեմության ընկերությունը։

Ուզում եմ հավատալ, Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում