Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ»

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ»

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում «զինված ուժերի ապօրինի տեղակայման համար՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»:

«Տեղ են գտել դեպքեր, երբ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը զինվորական ծառայության է ուղարկվում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում` խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մարդու իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ով թվագրված համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո, ինչը ենթադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցում», – РИА Новости-ի փոխանցմամբ` ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարությունը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավումը «կեղծ կամ բռնի միջոցներով» «ԼՂՀ ռազմական գործողություններին»՝ գաղտնի հատելով Լաչինի միջանցքը», հարուցել է զինվորականների և նրանց ընտանիքների բողոքները:

«Մենք նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում առանց Ադրբեջանի համաձայնության խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես` ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների անձեռնմխելիությունը: Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության կոպիտ խախտում է նաև հայկական զորքերի ապօրինի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում