Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյան

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:
Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:
Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում