Գլխավոր դատախազի տեղակալին լուսանկարել են իմքայլական պատգամավորի հետ հանդիպման ժամանակ

Գլխավոր դատախազի տեղակալին լուսանկարել են իմքայլական պատգամավորի հետ հանդիպման ժամանակ

Yerkir.am-ը գրում է․ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին այսօր նկատել են Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Ինչպես երևում է լուսանկարից, հանդիպմանը ներկա են այլ մարդիկ ևս, որոնց ով լինելը պարզել դեռ չի հաջողվել։ Իսկ դիմացի սեղանին նստած է մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Դավթյան անունով։

Հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչ են քննարկում, կիրակի օրով ԱԺ մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Վլադիմիր Վարդանյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը հանդիսանում է որպես գլխավոր մեղադրող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իսկ միգուցե քննարկվում է նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը․ մասնավորապես, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են պտտվում, որ Փաշինյանը ցանկանում է քրեական գործ հարուցել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ։

Հիշեցնենք, Գևորգ Բաղդասարյանն էր, որ 2020 թվականի մայիսի 8-ի դատական նիստին հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը այդտեղ չեն դատվում Շուշին ազատագրելու համար։ Հաշվի առնելով նաև այդ դրվագը, կարելի է ենթադրել, որ Գևորգ Բաղդասարյանը կարող է բավականին հարմար թեկնածու լինել ԳՇ պետին չեզոքացնելու գործը «գլուխ բերելու» համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում