Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am

Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ին պարզաբանում է տրամադրել այն տեղեկատվության վերաբերյալ, որ Արցախից քաղաքացիներ են մասնակցելու Փաշինյանի կազմակերպած վաղվա հանրահավաքին:

«Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,-ասվում է պարզաբանման մեջ:

Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի Արցախից մոտ 1000 հոգի է պատրաստվում մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում