«Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին

«Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի՝ առավել ևս այսօր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք հայտարարել ենք, որ այսօր հավաքվել ենք մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառոմ ենք կազմակերպելու Հրապարակում, որին հետևելու է նաև երթ և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել և տարբեր մարզերից կազմակերպվում, ինքնակազմակերպվում և գալիս են Երևան»,- ասաց նա։

Սարգսյանը հերքեց լուրերը, թե գյուղապետերին հրահանգներ են տրվել․ «Բազմաթիվ հեռախոսազանգերի վիդեոներ եմ տեսել, որոնք, իմ կարծիքով, սարքած են, ավելի ճիշտ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում