Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան

Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան

Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ այդ մասին մամուլում հրապարակում եղել է, և ՊՆ-ն չի հերքել.

«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», – ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն:

Թագուհի Թովմասյանը նաև նկատեց.

«Ես մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում գնա, թե՞ հստակ պատճառ կա»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի վերաբերյալ էլ Թովմասյանն ասաց, որ դա խնդրի լուծումներից մեկն է:

«Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է», – նկատեց օրենսդիրի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում