Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ

Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Հայոց բանակին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին սատարող հայտարություն է արել։

«Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ հայտարարություններ եմ կարդում բանակի կողքին լինելու վերաբերյալ։ Մենք այդ ե՞ րբ հասցրեցինք բանակից հեռանալ,որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։

Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։
Փառք հայոց բանակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում