«Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով

«Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով

Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը և ակնկալում է, որ ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները նույն կերպ կլուսաբանվեն: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հեռու ենք ինչ-որ մեկին մեր տեսակետը պարտադրելուց, ով էլ որ դա լինի՝ թե՛ մեր գործընկեր դիվանագետներին, թե՛ ձեզ: Եվ հույս ունենք, որ դուք նույնպես նույն կերպ կլուսաբանեք իրադարձությունները՝ դրանք ներկայացնելով բոլոր կողմերից և օբյեկտիվորեն»,- ասել է Լավրովն առաջատար արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք հավատարմագրվել են ՌԴ-ում աշխատելու համար:

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները փակ չեն ոչ մեկի համար, «միշտ պատրաստ են երկխոսության», սակայն չի կարելի որպես եղելություն ընդունել և համաձայնել կեղծ տեղեկատվության ներկայիս ալիքի և պիտակավորման հետ:

«Դա տեղեկատվական դաշտը վերածում է «սառը պատերազմի» ժամանակվա դիմակայության ասպարեզի»,- ասել է ռուս նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում