AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ

 

Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է ռազմագերու կարգավիճակ տրամադրել հայ գերեվարված զինծառայողներին և վերադարձնել նրանց։ Հայտարարությունում ասվում է․

Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ոչ մի քննադատության չի դիմանում:

Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է։

Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։

Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:

Նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: Իրականում այդ կառույցները և՛ բաց հայտարարություններում, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց։

Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի՝ Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները:

 

Լրահոս
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ անդամությունից հրաժարվելու դիմում է գրել Այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին Ռոբերտ Քոչարյանը ՄԻՏՔ Ազգային Խորհրդի հետ քննարկել է քաղաքական զարգացումների հեռանկարները «Շքեղ». Սոնա Ռուբենյանի վառ կերպարը Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան Դավադիրներին պետք է իշխանազրկել . քաղաքագետ Քանի որ մեծ մասը «մոռացել» է, որ եղել է պատերազմ, հարսանիք կազմակերպողից այլ բան մի սպասեք Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan