AM | RU
USD
EUR
RUB

Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն

 

Նախօրեին Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանական ողջ քարոզչությունը լծվել է ադմինիստրատիվ ռեսուրսի թերացումների շտկման աշխատանքին։ Խնդիրը դավաճան Նիկոլին քիչ թե շատ հանգստացնելն ու մարդկանց հերթական անգամ խաբելն է, իբր թե Հանրապետության հրապարակի հանրահավաքում մի քանի տասնյակ հազար քաղաքացի է մասնակցել։ Բանը նրանում է, որ Նիկոլի պատվիրած 50 հազար թիվն ադմինիստրատիվ ռեսուրսը չի կարողացել ապահովել։ Հրապարակում հանրահավաքի ամենաթեժ պահին առավելագույնը մոտ 18 հազար քաղաքացի է եղել։ Բայց ինչպե՞ս կարող էին իրենց դավաճան ղեկավարի հանձնարարականը տապալած չինովնիկներն արդարացնել իրենց անպիտանելիությունը։ Իհարկե Photoshop-ի օգնությամբ։

Այսպես, նիկոլական քարոզչությունն երեկվանից մի տեսարան է տարածում, որտեղ հրապարակը, կարծես, պայթում է մարդկանց քանակից։ Խոսքն ահա այս լուսանկարի մասին է։

Համաձայնեք՝ տպավորիչ պատկեր է։ Լույսեր, հեռվում դրոշ ու մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Բայց դա առաջին հայացքից։ Բավական է մի փոքրիկ քննադատական հայացքով նայես ու պարզ կդառնա, որ ինչ-որ մի բան այս լուսանկարում այն չէ։ Օրինակ, Հանրապետության հրապարակի ուղղանկյուն ձևը։ Կամ, մարդկանց չափից ավելի ուղիղ շարվածքն այդ հրապարակում...

Հասկանալու համար, թե ինչ խնդիր կա այս լուսանկարում, մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեկ այլ լուսանկար՝ բնականաբար նույն հրապարակից, նույն հանրահավաքից և նույն ժամին։

Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ երկու լուսանկարների մեջ ակնհայտ տարբերություններ կան։ Օրինակ, այս երկրորդում հայկական եռագույնը շատ ավելի մոտ է բեմին, քան առաջին լուսանկարում էր։ Դե իսկ մարդկանց խտությունն էլ անհամեմատ ավելի նոսր է, քան ներկայացված էր նախորդ պատկերում։ Բայց սա դեռ ամենը չէ։

Եթե կողք կողքի դնենք երկու լուսանկարները, ապա կտեսնենք, թե ինչպես է Նիկոլի քարոզչության թիմից ինչ-որ մեկը երկար ժամանակ անցկացրել Photoshop-ով գեղեցիկ պատկեր ստանալու համար։

Ահա այստեղ կարմիր շրջանակով ընդգծված են այն պաստառները, որոնք նիկոլական քարոզչամեքենայի կողմից այդքան հեռացվել են Հայաստանի բացված մեծ դրոշից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հրապարակում ավելի շատ մարդ կա, քան իրականում եղել են։ Իսկ կապույտ շրջանակով ցույց է տրված մի պաստառ, որը Նիկոլի աշխատակցի երևակայության արդյունքն է։ Այն ավելացվել է նկարում բացառապես մեկ մպատակով՝ որպեսզի հնարավոր լինի թաքցնել կեղծիքը։ Իբրև այդտեղ իրական մարդիկ էին կանգնած և պաստառ ունեին։

Հաշվի առնելով այս ամենը՝ փորձենք հասկանալ, թե որքան թիվ է գումարել Նիկոլի «տաղանդաշատ» դիզայները իրենց իսկ հանրահավաքի իրական թվի մասնակիցներին։

Ներկայացված այս լուսանկարում կապույտ գույնի շրջանակում ցույց է տրված մարդկանց այն քանակը, որն իրականում նախօրեին չի եղել Հանրապետության հրապարակում։ Այսինքն, դա Photoshop-ով ավելացված զանգված է, որը նիկոլական քարոզչությանը պետք էր մարդկանց խաբելու համար։

Կարմիր շրջանակներով ընդգծված են հանրահավաքի այն հատվածներում, որտեղ կանգնած մարդկանց խտությունը նույնպես արհեստականորեն մոտ երկու անգամ ավելացվել է։ Նարնջագույն ընդգծված շրջանակում մարդկանց խտությունն ավելացվել է մոտ 1/3-ով։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ Նիկոլի հրավիրած հանրահավաքին նախօրեին քիչ մարդ է բերվել։ Բայց խնդիրը թերևս դրանում չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլն ու իր կեղծարարները շարունակում են խաբել մարդկանց և ահա այդպես խաբելով՝ երկիրը տանում կործանման։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Լրահոս
Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan