AM | RU
USD
EUR
RUB

10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ

 

Դեռևս 2020 թ.-ի սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց:

Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020 թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24քրեական գործ:

Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

Դրանցից երեք քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնութը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ևս մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թ.-ից՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին:

Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին:

Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքումնախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan