Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սպուտնիկի գործընկերներս են նկարել։ Հողատուի հավաքի բերված մասնակիցներին ետ են տանում իրենց բնակավայրեր տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով։ Ցավոք, այս գլխաքանակը նույնիսկ չի անդրադառնում, որ գործն արել է, ապահովել է մասսովկա եւ գիշերով ճամփում են տուն, երբ ձյուն է, մութ, սառած մայրուղիներ։ Նրանք արդեն պետք չեն։ Իսկ սրանք ինչպե՞ս են նայելու իրենց գյուղի զոհվածի, անհետ կորածի ծնողի աչքերին, որ համաձայնվել են գլխաքանակ դառնալ նիկոլի համար։ ՀԳ այս ամենից շահեց BusVoyage ընկերությունը։ Գլխաքանակի համար իրենց ավտոբուսներն էին վարձել, ընդդիմության հավաքների դեմ իրենց ավտոբուսներն են ոստիկաններին բերում։ Տնտեսական աճ»…

Հետևեք մեզ նաև Telegram-ում