Հռոմի Պապը նոր Համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել
02/03/2021 21:32
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կանխատեսել է նոր համաշխարհային ջրհեղեղ։ Այս մասին գրել է Corriere della Sera-ն։ Նա ասել է, որ նոր Համաշխարհային ջրհեղեղը կլինի, եթե աշխարհի առաջնորդները չպայքարեն գլոբալ տաքացման դեմ։ «Համաշխարհային ջրհեղեղը կլինի, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղիով»,- ասել է Սրբազան Քահանայապետը։ Նա հիշեցրել է, որ Նոյը կարողացել է վերապրել ջրհեղեղը, իր առաքինության շնորհիվ։ Նա մարդկանց ողջամտության եւ բարեվարքության կոչ է արել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում