«Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու

«Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու

Ավելի վաղ առաջարկված «3+3» հարթակի նպատակը տարածաշրջանում խաղաղությունը կայուն դարձնելն է: Այս մասին Վրաստանի իր գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք նախարարի խոսքերով՝ «3+3» հարթակի նպատակն է հուսալի քայլեր ձեռնարկել՝ կապված լոգիստիկայի, տնտեսական ու էներգետիկ ոլորտների նախագծերի հետ:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ իրենք հարգում են այս հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չաուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային համագործակցություն սկսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում