Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ

Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ

44 օր Արցախում «Բայրաքթար»-ների և այլ ԱԹՍ–ների սպառնալիքի տակ դիրքերն անառիկ պահած տղերքի վրա եք դիպուկահարներ բերո՞ւմ, գժվե՞լ եք. Yerkir.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարներին, որոնք զենքի փողն ուղղել են Բաղրամյան պողոտայում խաղաղ բողոքի ցույց իրականացնողների վրա։

Ըստ Կարապետյանի՝ ցույցին մասնակցում են նաև մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում պայքարել են թշնամու դեմ։ «Այստեղ են նաև մեր ընկերները, այն մարդիկ, որոնք 44 օրից ավելի եղել են սահմանին և անառիկ են պահել իրենց վստահված դիրքերը։ Այստեղ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Վարնկաթաղ բարձունքի ազատագրմանը, որտեղ նրանց ընկերների մի մասն էլ զոհվել է։ Իսկ այսօր այդ տղաները, որոնք այդքան ամիսներ շարունակ թշնամու դիպուկահարների թիրախում էին, գտնվում են ներքին թշնամու՝ այս անբարոյական իշխանությունների դիպուկահարների թիրախում»,– նշեց նա։

Կարապետյանը նաև հանցագործություն և անբարոյականություն է համարում սեփական ժողովրդի դեմ զենք ուղղելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում