Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը

Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է եղել մրցաշարի: Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են՝ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ինչպե՞ս է վերաբերվում գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու հանգամանքին:

Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է:

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», – ասաց Սերժ Սարգսյանը:

Հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ նախագահի խորհրդով Լևոն Արոնյանը վերադառնա:

«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», – նշեց Սարգսյանը:

Ի դեպ՝ երրորդ նախագահը նաև Լևոն Արոնյանի հարսանիքի քավորն է:

Աղբյուրը՝ Aysor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում