AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ

 

Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին և այսօրվա ընթացքում առաջին ընթացքում մոտեցավ ԱԺ ամբիոնին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը (արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման- խմբ.), մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայնեցված ժամկետներում: Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընտրությունների անցկացումը պետք է լինի համաձայնությամբ, քանի որ չեն ցանկանում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ:

«Մենք ընտրությունները դիտարկում ենք, որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, ընտրությունը գործիք է այդ խնդիրը լուծելու և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան մեր այն սիրելի հայրենակիցները հնարավորություն կամ ժամանակ ունեն մասնակցելու կառավարության կամ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, այլև հնարավորություն ունենա բոլորը՝ ընտրական տեղամաս գնալով և իրենց կամքն արտահայտելով: Կառավարությունը ու նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում»,- նշեց վարչապետը:

Աղբյուրը՝ Iravaban.net

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan