Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի n 1531-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ա. Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Վ. Դումանյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.

2) «Վ. Բուդումյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.

3) «Է. Աղաջանյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան – ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերով.

4) «Ս. Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով.

5) «Տ. Զարգարյան» բառերը փոխարինել «Ա. Չուլյան» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում