Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել

Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարարագիրը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Tert.am-ը պաշտոնատար անձի հայտարարագրից, որ ներկայացվել է 2021 թ․ փետրվարի 18-ին, տեղեկանում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ, իսկ կանխիկ դրամ հայտարարագրել է 500 հազար դրամ:

Սեփականություն չունի, մեքենա չունի, փոխառություններ չունի: Ընդհանուր առմամբ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագրել է 501 հազար 500 դրամ:

Իր վերջին՝ 2017-ին ներկայացրած հայտարարագրում որպես ԱԺ պատգամավոր պաշտոնը դադարեցնելու օրը հայտարարագրել է 5 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում