AM | RU
USD
EUR
RUB

Սա զուտ շախմատային խնդիր չէ

 

Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։

Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է:

Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Շատ ավելի ուժեղ, հարուստ և զարգացած պետություններ Արոնյան չունեն։ Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում։

Խորհրդային Հայաստանում մենք ունեինք Տիգրան Պետրոսյան և Ռաֆայել Վահանյան ու մեծ թիվ բարձրակարգ գրոսմայստերներ։ Անկախ Հայաստանում (մինչև 2018 թ.) մենք ունեցել ենք Լևոն Արոնյան, Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի առաջնությունում հաղթող չեմպիոն թիմեր և մեծ խումբ բարձրակարգ գրոսմայստերներ։

Նորից եմ ուզում շեշտել՝ Արոնյանը զուտ շախմատային թեմա չէ, այն այլ՝ լուրջ խորություն է պարունակում է իր մեջ։

Էրդողանի, Ալիևի և մի խումբ հայ իշխանավորների պատկերացրած «նոր Հայաստանում» Արոնյանի նման դեմքեր չպետք է լինեն։ Այս նոր պատկերացումներով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է լինի սպասարկողմիավոր։ Մեզ վերապահված է մոթել, սաունա, մանր-մունր սրճարաններ սպասարկողի՝ ռեգիոնալ դերակատարումը։ Հիմնական բանկերը պետք է լինեն թուրքական, հատուկենտ խոշոր ձեռնարկությունները՝ թուրքական և այլն։

Եթե ուշադիր հետևեք Ալիևի ու Թուրքիայի հետպատերազմյան հայտարարություններին, ապա նրանք գրեթե բաց տեքստով նկարագրում են իրենց պատկերացրած Հայաստանը՝ առանց բանակ, առանց արժանապատվություն, առանց մեծ գաղափարների։ Պատկերավոր ասած՝ մի Հայաստան, որը չի ունենա Արոնյան տալու մարդկային ռեսուրս և ենթակառուցվածքներ։

«Յան» ազգանունով մենք համաշխարհային արժեքներ էլի կտանք՝ գենետիկ հիշողության հաշվին, բայց նրանք լինելու են այլ պետության ներկայացուցիչներ։

Այսօր ոտքի ելած Երևանի փողոցները, բանակը, եկեղեցին, գիտակրթական-մշակութային էլիտան և այլոք, պայքարում են հենց դրա համար, որ Հայաստանն էլի ունենա հնարավորություն՝ քաղաքակիրթ մարդկությանը համաշխարհային դեմքեր տալու։ Իսկ դրա առաջին նախապայմանն անվտանգությունն է և ազգային պետությունը։

Այսօր ոտքի ելած Երևանի փողոցը շատ որակյալ է, ու այն դիմադրում է միաժամանակ ներսի ու դրսի թշնամուն, որոնք մեզ ուզում են այսուհետ պարտադրել միայն «Սիլաչի» կամ «Ծերեթելի» որակներ։

Սեփական արժանապատվությունը վերագտնելու ցանկությունն է հենց մարդկանց բերում փողոց, ու հենց այդ ցանկությունը պիտի լինի լայն հանրությանը միավորող գլխավոր գիծը։ Պատերազմում պարտվել է անկազմակերպ ու անկարող կառավարությունը, սակայն հայ հասարակության արժանապատվության հաշվին ոչ ոք չի կարող և իրավունք չունի պարտություն գրանցել։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
«Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ» Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում «Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին». Սերժ Սարգսյան Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan