Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի արեւելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել, չորսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը:

«Բինգյոլից 13.55-ին (Մոսկվայի ժամանակով) Դատվան թռած ուղղաթիռի հետ կապը ընդհատվել է 14.25-ին (Մոսկվայի ժամանակով): Որոնման համար անմիջապես ուղարկվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում` պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Անկման վայրում հայտնաբերվել է ինը զոհված և չորս վիրավոր»,- ասված է հայտարարության մեջ:

 Տեսանյութը՝ ստորև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում