Ինչի՞ վրա են ծախսվել «կադրային բանկի» համալրմանն ուղղված գումարները

Ինչի՞ վրա են ծախսվել «կադրային բանկի» համալրմանն ուղղված գումարները

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները հպարտորեն հայտարարում էին, որ իրենց հետ համագործակցելու համար հերթ են կազմել աշխարհի ամենաառաջադեմ մասնագետները, որոնք պարզապես երազում են համագործակցել Նոր Հայաստանի ղեկավարների հետ: Այնուհետև հայտարարվեց այսպես ասած` «կադրային բանկի» ստեղծման մասին, որտեղ պետք է հավաքվեին հանրապետության լուսավոր ուղեղների ռեզյումեները, իսկ կառավարությունը իր հերթին վերջիններիս պետք է տեղավորեր աշխատանքի պետական կառավարման համակարգում: Դրանով էլ չբավարարվելով` կառավարությունը հայտարարել էր սփյուռքի երիտասարդ մասնագետներին Հայաստան բերելու նպատակով ստեղծված Իգործ ծրագիրը:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ էր ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին տրամադրելու էր ավիատոմս և 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ընդհանուր առմամբ` նախատեսվում էր ծրագրում ներառել 100 սփյուռքահայ երիտասարդի: Սակայն ծրագրի արդյունքներից դեռևս որևէ նորություն չկա: Նորություն չկա նաև վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կուռացիայի տակ գտնվող «կադրային բանկի» գրանցած հաջողություններից: Հասկանալի է, որ այս ծրագրերի իրականացման նպատակով բյուջեից ահռելի գումարներ են հատկացվել և հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են այդ գումարները, եթե ծրագրի արդյունքները հանրության համար տեսանելի չեն:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում