Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ»

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ»

Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

-Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան:

– Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:

– Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:

– Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:

-Կարծում եմ՝ հրաժարական կտա:

– Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում:

-Այո:

-Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ:

-Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:

-Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

-Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

-Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրա­պետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում:

-Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետեւ այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

-Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք:

– Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

– Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՛նչ կարծիք ու­նեք:

– Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք:

-Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։

– Այո։

– Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ և փրկել մեր երկիրը։

– Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերեւա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում