«Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը

«Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը

Այսօր՝ մարտի 5-ի առավոտյան, համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է ոստիկանությունը փշալարեր, զորք ու տեխնիկա բերում Երևանի կենտրոն:

Այնքան շատ էին ոստիկանական ավտոբուսները, որ անգամ խցանում են առաջացրել և խանգարել երթևեկությանը։ ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմայով մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որն էլ ասաց. «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ՝ ինչ օգտագործի, ինչքան օգտագործի և որտեղ»,– ասաց նա:

Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ ոստիկանությունը այդպես հավուր պատշաճի պատրաստվում է վաղվա ընդդիմադիրների հանրահավաքին, պատասխանեց. «Հնարավորի և անհնարինի մասին մենք չենք մեկնաբանում…»,- եզրափակեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում