Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց

Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց

Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց:

«Մենք ուզում ենք, որ կապիտուլյանտը թույլ տա ներս մտնենք և ցույց տանք՝ ինչ կա ներսում, իսկ եթե չստացվի, մենք այս իրերով պարկը կթողնենք այստեղ»,- ասաց քաղաքացի Մկրտիչ Վարդանյանը:

Քաղաքացի Մկրտիչ Վարդանյանը ցուցադրեց, թե ինչ կա պայուսակի մեջ՝ նշելով, որ կան իրեր, որոնք քաղաքացիներն են ավելացրել, օրինակ՝ սև թուղթ, իսկ քաղաքացի Կարապետ Պողոսյանը մեկնաբանեց իրերի նշանակությունը:

«Ուսապարկում կա դիմակ, որը մենք հանել ենք նրա երեսից և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը, ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը»,- ասաց քաղաքացի Կարապետ Պողոսյանը:

Ոստիկանները մոտեցան և հորդորեցին քաղաքացիներին վերցնել պայուսակը, և ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին, նշելով՝ քաղաքացիներին բերման են ենթարկում անձը պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում